Tert.am-ը գրում է.
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14.10-ին, ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների աշխատակիցներից բաղկացած աշխատանքային խումբը այցելել է ՌԴ Վլադիկավկազի հանրապետական և կլինիկական հիվանդանոցներ, տեղում ծանոթացել է տուժածների (որոնք ինչպես հաղորդվել էր նախկինում 4 են) առողջական վիճակին, զրուցել բժիշկների հետ:

Նախկինի պես տուժածների վիճակը մնում է անփոփոխ, նրանցից 3-ը՝ Հարությունյան Ժ. Մ.-ը (1949 թ. ծնված), Պողոսյան Ս. Ս.-ը (1990 թ. ծնված) և Բաղդասարյան Հ. Մ.-ը (1949 թ. ծնված) գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և նրանց վիճակը գնահատվում է ծանր, իսկ Ծատինյան Ա. Ն.-ինը (1984 թ. ծնված)՝ միջին ծանրության: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Վլադիկավկաազի երեք կլինիկաներում ավտոբուսի վթարից տուժածն ՌԴ ևս չորս քաղաքացի է բուժում ստանում։ Նրանք Հայաստան էին գալիս կարատեի մրցումներին մասնակցելու համար։


ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը հեռախոսով հայտնել է, որ երեկ երեկոյան Վլադիկավկազ հասնելուն պես առաջինն այցելել են Մանկական հանրապետական կլինիկայում բուժվող տղաներին և ծանոթացել նրանց առողջական վիճակին, բուժման ընթացքին։ 


Այնուհետև ՀՀ ԱՆ արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանի հետ եղել են Վլադիկավկազի Հանրապետական կլինիկական հիվանդանոցում, որտեղ բուժվող ՀՀ քաղաքացի երկու տղամարդն էլ ունեն բազմակի կոտրվածքներ, այդ իսկ պատճառով գտնվում են մշտական անզգայացման տակ։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել