Tert.am-ը գրում է.

Երկուշաբթի օրը վարչական դատարանը հրապարակելու է Սևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ռուդիկ Ղուկասյանի բողոքի առթիվ վճիռը: Վերջինս Վերաքննիչ քաղաքացիական դատարան դիմում է ներկայացրել Սևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով՝ ներկայացնելով ձայնագրություններ, որոնք ըստ իրեն, վկայում են ընտրակաշառքի ու լցոնումների մասին:

Դատական նիստի ժամանակ նախկին քաղաքապետը հայտարարել է, որ Գեղարքունիքի մարզպետն ու Սևանի ոստիկանապետն են ներգրավված ընտրախախտումների մեջ ու իրենց այդ արարքով Սևանի քաղաքի բնակչի մոտ վերացրել են հավատը դեռևս նոր ընդունված սահմանադրական բարեփոխումների նկատմամբ։  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել