Tert.am-ը գրում է.

Հայաստան մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի հնարավոր նվազումը քաղաքական տիրույթում լուծվող հարց է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ քաղաքականության փորձագետ Վահե Դավթյանը:

«Պետք է լինի քաղաքական որոշում, որ ՀՀ-ում գազի ու էլեկտրոէներգիայի գները նվազեն»,- նշեց նա՝ համոզմունք հայտնելով, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, հավանաբար, հենց այս հանգամանքը հաշվի առնելով, գների վերանայման առաջարկ է արել:

Փորձագետը նշեց, որ նույն հարցը դասական տնտեսագիտական տիրույթում դիտարկելու դեպքում ակներև է, որ իրական նախադրյալներ՝ գների իջեցման համար, չկան:


«Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սպառման ծավալը նվազել է շուրջ 9 տոկոսով և սա բավական լուրջ ցուցանիշ է: Մենք ունենք էներգետիկ կարևոր ենթակառուցվածքներ, որոնք աշխատում են վարկերով և դրանք անմիջական ազդեցություն են ունենում արտադրած էլեկտրաէներգիայի վերջնական սակագնի վրա: Օրինակ՝ Ատոմակայանի դեպքում վարկերի ճնշումը սակագնի վրա 2 դրամով ազդում է»,- նշեց Վահե Դավթյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել