Картинки по запросу հարություն մնացականյանՎարչապետի փոխվելու հետ կապված՝ հասարակությունը կիսվել է երկու մասի՝
1. Ահավոր ոգևորված են, հավատում են, որ արդար է աշխատելու, ու ամեն ինչ լավ է լինելու:
2. Համարում են սցենար, նախընտրական շրջանում հանրության աչքին թոզ փչոցի ու ասում են՝ ոչ մի բան էլ չի փոխվելու:
Հիմա ես հարց ունեմ երկու կողմերին ՝
1. Եթե ամեն ինչ լավ է լինելու, ապա ձեր պլանները՝ ո՞նց եք իրավիճակը ծառայեցնելու ձեր օգտին, ի՞նչ եք փորձելու անել, որը չեք կարողացել կամ չեք արել նախորդ վարչապետների օրոք: Չէ՞ որ ինչ էլ որ փոխվի, ձեզ վրա չի ազդելու, որովհետև չունեք գործողության պլան, դուք աուտում եք, դուք էլի մնալու եք նույն կարգավիճակում:
2. Եթե ամեն ինչ վատ է լինելու, ու դուք գիտեք դրա մասին, արդեն կռահե՞լ եք՝ որն է ձեր հետագա գործողությունը այդ վատը կանխելու համար:
Մարդկանց երրորդ խումբ էլ կա, որոնց ես շատ եմ հարգում (պարտադիր չէ, որ իրենց սիրեմ): Ցանկացած կառավարության, ցանկացած իշխանության ժամանակ նրանք ճիշտ կողմնորոշվել են և միշտ իրենց լավ են զգացել՝ սկսած կոմունիստական տարիներից, վերջացրած ներկայով, որովհետև ցանկացած փոփոխության ժամանակ նրանք կարողացել են իրավիճակը ճիշտ հարմարեցնել իրենց և դրանից մաքսիմալ օգուտ ստանալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել