բացել լրահոսը
15.10.2016  12:25

Պոպուլիզմ, լեվել հազար

Anahit Amatuni

Картинки по запросу peskovՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին զուգահեռ՝ մամուլում մեկնաբանություն հայտնվեց այն մասին, որ ի պատասխան հայ լրագրողի հարցին՝ Պեսկովը հերքել էր, որ Հայաստանում նոր վարչապետի նշանակումը համաձայնեցվել էր ՌԴ նախագահի հետ:

Այստեղ շոկայինը նման հարց տված լրագրողի հոգեբանությունն է, առավել ևս՝ ստրկամիտ հոգեբանության ի ցույց դնումը ռուս չինովնիկի մոտ:

Անկեղծ՝ ամաչեցի, որ իմ երկրի լրագրողը կարող է նման հարցադրում անել. շատերս կարող ենք կասկածել, շատերս կարող ենք մեղադրել իշխանություններին, մեր կարծիքով, շատ ժամանակ ՌԴ-ի շահերին աջակցելու համար, սակայն նման հարցադրումն ուղղելն անարժանապատիվ քայլ էր:

Եվ վերջապես, արդյոք հարցադրում ուղղած լրագրողը կարծում էր, որ եթե նույնիսկ նման բան լիներ, ապա խոսնակ Պեսկովն օրինակ կասեր՝ այո, դա եղել է մեր հետ համաձայնեցված, և մենք կարծում ենք, որ նոր վարչապետը ի զորու է սպասարկել նաև ռուսական շահերը:

Շատ ժամանակ հանրությունը հաստագլխության համար մեղադրում է իշխանություններին, սակայն նույն մեղադրողներից շատերը, այս դեպքում՝ ԶԼՄ-ները, դատարկագլխությամբ չեն տարբերվում տարբեր տրամաչափի չինովնիկներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 891 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝