Tert.am-ը գրում է.

Կանայք մշտապես պետք է լավ տեսք ունենան` անկախ օրվա թոհուբոհից, հոգնածությունից կամ տրամադրությունից: Գեղեցկությունն ընդգծելու համար հաճախ կանայք շատ ժամանակ են ծախսում «խորամանկ» դիմահարդարում անելու կամ կատարյալ սանրվածք ստանալու համար: Սակայն կատարյալ տեսքի գրավականը շատ ավելի պարզ մեթոդների ու հետևողական խնամքի մեջ է:

Այս մասին գրում է AdMe.ru-ն և ներկայացնում ժամանակով ստուգված մի շարք գաղտնիքներ, որոնք կօգնեն լավ տեսք ունենալ` շատ ժամանակ չխլելով:

Վարսերը

· Վարսերին ալիքաձև տեսք տալու համար, կարելի է գլխին ռեզին-ժապավեն կապել և վարսերը պարզապես փաթաթել դրա շուրջն ու թողել ողջ գիշեր:

· Վարսերը սանրել հարկավոր է արմատներից դեպի ծայրեր: Դա կօգնի բնական փայլ հաղորդել վարսերին:

· Վարսերը պետք է պաշտպանել արևից. մի մոռացել գլխարկ դնել կամ շարֆ փաթաթել:

· Մազաթափությունից խուսափելու համար պետք է քնել մետաքսե կամ ատլասե կտորից կարված բարձի վրա, կամ 100 տոկոսով բնական կտորից:

· Վարսերին վիզուալ փարթամ տեսք հաղորդելու համար կարելի է փոխել վարսերի բաժանման գիծը:

· Վարսերի առողջության համար օգտագործեք սուլֆատներ չպարունակող շամպուն:


Հոնքերը


· Ավելորդ մազերը հանելուց առաջ խոնավեցրեք մաշկը բամբակի օգնությամբ:

· Հոնքերի մազերը պետք է հանել մազի աճի ուղղությամբ:

· Հոնքերը ներկելիս կարիք չկա ամբողջությամբ ներկել, այլ ընդգծել ծայրերը կամ «լցնել» նոսր հատվածները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել