168.am-ը գրում է.

Մադրիդցիները ցանկանում են երկարաձգել պայմանագիրը պորտուգալացու հետ:

«Ռեալը» հարձակվողին կառաջարկի համաձայնագիր մինչև 2021թ.:  Ինչպես հաղորդում է Sport.es-ը, մադրիդցիները պատրաստ են ավելացնել Ռոնալդուի աշխատավարձը 2 մլն եվրոյով: Հիմա Կրիշտիանուն ստանում է տարեկան 21 մլն եվրո:

Ի սկզբանե «Ռեալը» պլանավորել էր երկարաձգել պայմանագիրը մինչև 2020թ., բայց պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը կարողացել է ավելի երկարաժամկետ պայմանագիր «պոկել» ակումբի ղեկավարությունից: Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ.:

Իսպանիայի առաջնության 2016-17թթ. մրցաշրջանի 4 խաղերում Կրիշտիանուն խփել է 1 գնդակ և կատարել է 2 ասիստ:

31-ամյա պորտուգալացին հաղթել է 2015-16 Չեմպիոնների լիգան և Եվրո-2016-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել