Էլթոն Ջոնը կհրատարակի իր հուշերըLife.panorama.am-ը գրում է.

Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը կհրատարակի իր անկեղծ հուշերը, հաղորդում է NME կայքը: Գիրքը լույս կտեսնի 2019թ.-ին:

«Ինձ շատ են մեղադրում, որ ես նայում եմ միայն առաջ` սպասելով հաջորդ համերգին, կամ ստեղծագործական նախագծին: Այդ իսկ պատճառով ինձ համար անակնկալ էր, թե որքան աղետալի էր հուշերս գրելու գործընթացը: Հետադարձ հայացք գցելով՝ ես հասկանում եմ` թե որքան խելագար էր իմ կյանքը, և թե ինչ արտոնություն է ողջ լինելը», - հայտարարել է 69-ամյա երաժիշտը:

Գիրքը, որը ստեղծվել է The Guardian-ի երաժշտության գրախոս` Ալեքս Պետրիդիսի հետ համատեղ, կլինի Ջոնի առաջին ինքնակենսագրական գործը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել