Tert.am-ը գրում է.

Նավթի համաշխարհային գները ուրբաթօրյա աճուրդի ժամանակ սկսել են նվազել` ամերիկյան Baker Hughes նավթագազային ընկերությունից ԱՄՆ-ում հորատման աշտարակների թվի ավելացման մասին ստացված լուրերի ֆոնին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով աճուրդի տվյալները, Brent հյուսիսծովյան ապրանքանիշի նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.71 տոկոսով` կազմելով 51.65 դոլար` մեկ բարելի դիմաց: Իսկ WTIտեխասյան ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.65 տոկոսով` հասնելով 50.12 դոլարի` մեկ բարելի դիմաց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել