Tert.am-ը գրում է.

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռով Հայաստան տեղափոխված Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների հիմնական մասը վերադառնում էր արտագնա աշխատանքից:

Tert.am-ի հետ զրույցում վերադարձածներից շատերը մարզերից էին՝ Գավառ, Արթիկ, Արարատ: Նրանք բոլորն էլ նշեցին, որ քնած են եղել, և հարվածից հետո էին միայն արթնացել: «Հարվածից զարթնել ենք, շոկի մեջ ենք եղել, չենք հասկացել,  թե ինչ է կատարվել: Ամբողջ ավտոբոսի ուղևորները խառնված էին»,- ասաց Արարատի բնակիչ Արծրունը:

Թե ինչի համար էր Մոսկվա մեկնել, պատասխանեց. «Խոպան, ինչի՞ համար պետք է այսօր գնա ժողովուրդը՝ աշխատանքի»:

Գավառից 21-ամյա Նովլետ Սիմոնյանը նշեց, թե ճակատին հարվածից է արթնացել: «Խփել եմ ընկել, հետո լուսամուտից թռել եմ»,- ասաց նա:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել