Շատ դարեր առաջ մարդիկ մտածում էին, որը Երկիր մոլորակը ուղիղ է, որը գտնվում է ինչ-որ կենդանիների վրա։ Այսօր մենք գիտենք Մեծ պայթյունի, սև անցքերի և տիեզերքի ընդլայնման մասին։

BlogNews–ը կարծում է, որ տիեզերքի մասին շատ հայտնագործություններ դեռ արված չեն և սպասում են մեզ ապագայում։ Սա Ձեզ ապացուցելու համար մենք ներկայացնում ենք 11 անհավանական փաստ, որոնք կխառնեն ամեն ինչ Ձեր գլխում։

1. Ամեն ինչի 99%-ը դատարկ տարածություն է։ Եթե մենք հեռացնենք ատոմների արանքում գտնվող ողջ տարածությունը, ողջ մարդկությունը (7 մլրդ մարդ) կտեղավորվի 1 շաքարավազի խորանարդիկի մեջ։

2. Մեզանից յուրաքանչյուրի մեջ կան ատոմներ, որոնք եղել են միլիարդավոր տարիներ առաջ պայթած աստղերի մասնիկներ։

3. Հեռուստացույցի ստատիկ լույսի չնչին մասը Մեծ պայթյունի արտացոլանքն է։

4. Եթե 65 միլիոն լուսատարի հեռու ապրող այլմոլորակայինները նայեն մեր մոլորակին, ապա կտեսնեն դինոզավրերին։

5. Վեներա մոլորակում մեկ տարին հավասար է 224 երկրային օրվա, իսկ մեկ օրը՝ 243 երկրային օրվա։ Ստացվում է, որ այնտեղ մեկ օրը ավելի երկար է ձգվում, քան մեկ տարին։

6. Գոյություն ունեցող գրեթե ամբողջ ջրածինն առաջացել է 13.7 միլիարդ տարի առաջ՝ Մեծ պայթյունի արդյունքում։

7. Արևը կազմում է արեգակնային համակարգի ծավալի 99.8%-ը։ Այն այնքան մեծ է, որ դրա մեջ կտեղավորվեին 1.3 միլիարդ հատ Երկիր մոլորակ։

8. Տիեզերքում կան ավելի շատ աստղեր, քան ավազի հատիկներ մեր մոլորակի վրա։

9. Տիեզերքը բուրում է հատապտուղների, ռոմի, բեկոնի և բարութի պես։

10. Նեյտրոնային աստղերն այնքան խիտ են, որ մեկ ճաշի գդալ այդ աստղը ավելի ծանր է, քան Էվերեստ լեռը։

11. Այն, ինչ մենք կարողանում ենք տեսնել, կազմում է եղածի ընդամենը 5%-ը։ Մնացածը սև մասսան է, որի մասին մարդկությանը դեռևս շատ քիչ բան է հայտնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել