Tert.am-ը գրում է.

Մեզ սպասվում է մի շարք փաստաթղթերի ընդունում, որոնք կարևոր են մեր հետագա քաղաքականությունը որոշելու համար. այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ նիստում այս մասին հայտարարեց  խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք համոզված ենք, որ կառուցողականությունն ու տրամադրվածությունը, փոխադարձ օգնությունը մեզ կուղեկցեն»,- ասաց Նախագահը՝ առաջարկելով նախագահներին հաստատել օրակարգը: Նախագահը նաև տեղեկացրեց, որ նստաջրանի ավարտից հետո նախագահությունը կանցնի Բելառուսին:

Նշենք, որ Երևանում այսօր բացված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում նախատեսված է ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքի, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունների քննարկումը:

Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում կքննարկվեն միջազգային իրավիճակը և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցեր, կդիտարկվեն մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել