Image result for դալլաքյանԻմ խորին համոզմամբ՝ քաղաքական ամեն խեղկատակի չէ, որ պետք է լրագրողներն անդրադառնան և լուսաբանեն։ Օրինակ՝ Վիկտոր Դալլաքյան քաղաքական խրտվիլակի՝ իբրև թե ընդդիմադիր գործիչ դառնալու մասին հայտարարություններն ամենևին կարիք չկար տիրաժավորելու, քանի որ քաղաքական դաշտն ապականելու եկած այս գործչին թվում է, թե ինքն իսկապես ինտրիգային է, հասարակությունն իրեն նշանակություն է տալիս, և ինքը մեծ քաղաքականության մեջ իսկապես հեռանկարների հույս կարող է ունենալ։
Քաղաքականության հետ կապված այս բարձր հույսերի մասին Դալլաքյանն անուղղակիորեն հայտնել է Իրատես-ում պատվիրված մի հոդվածում, որտեղ լրագրողի գրչի միջոցով վերջինս վստահեցնում է, որ ինքն այս օրերին քաղաքական ինտրիգի կիզակետում է գտնվում, իսկ հասարակությունն անհամբեր սպասում է իր հաջորդ ասուլիսին, որտեղ նա նոր «անակնկալներ» ունի մատուցելու, և այս ամենը գրվում է այնպիսի ոճով, կարծես Դալլաքյանը՝ որպես քաղաքական արժեք, կարող է օրակարգ փոխել։ Այո՛, նրան հաջողվեց ԶԼՄ-ների և հասարակության ուշադրությունը պահել իր վրա առավելագույնը մեկ-երկու օր, բայց Իրատեսի հոդվածում իր հայտնած մյուս ցանկությունները այդպես էլ կմնան մանկական չիրականացած երազանք։ Խոսքը հոդվածում տեղ գտած այն ինֆորմացիայի մասին է, թե իբր Դալլաքյանը, հավանական է, ԱԺ նախագահ դառնա։ Դե հասկանում ենք, որ դա վաղեմի երազանք կարող է լինել, բայց ի՞նչ պարտադիր է սեփական, այն էլ անիրականալի երազանքների մասին պատվիրել գրել ԶԼՄ հրապարակումներում։
Այս պատվիրված հոդվածում Դալլաքյանը ոչ ավել, ոչ պակաս, իրեն անվանել է տվել «սիրուն տղա»։ Մենք ըմբռնումով կարող ենք մոտենալ այս մարդու կարծիքին ինչպես իր արտաքին տվյալների, այնպես էլ քաղաքական հնարավորությունների մասին։ Բայց այդ կարծիքի հրապարակումը, որը հատկապես չի կիսում հասարակության մեծ մասը, կարող է է՛լ ավելի զավեշտալի իրավիճակլի մեջ գցել առանց այն էլ ծախու քաղաքական գործչին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել