Tert.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների միջև համագործակցության դինամիկան պետք է մեծանա, իսկ առկա կապերը՝ խորանան: Երևանում ընթացող Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ նշելով, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնում հատկապես միջպետական հարաբերությունների զարգացմանը:


«Հայաստանի համար առևտրատնտեսական ոլորտում խոշոր գործընկերը Ռուսաստանն է, ու մենք մտադիր ենք առաջիկայում էլ ավելի մեծ տեղ տալ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: ՌԴ-ն հիմնական ինվեստորն է Հայաստանի տնտեսության համար, որն արդեն իսկ կազմել է չորս միլիարդ ԱՄՆ դոլար»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել