Մոսկվա-Երևան ավտովթարից տուժածների թվում են ԼՂ ներքին գործերի փոխնախարարի ծնողներըAravot.am-ը գրում է.

Մոսկվա-Երևան ավտովթարի հետևանքով վիրավորվածների թվում են Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի փոխնախարարի ծնողները: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Հյուսիսային Օսիայի Պրավոբերեժնի շրջանի ղեկավարի տեղակալ Վալերի Կարլովը: «Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի փոխնախարարի մայրը այժմ գտնվում է Վլադիկավկազի Հանրապետական կլինիկական հիվանդանոցում, նա աննշան վնասվածքներ ունի: Փոխնախարարի հայրը նույնպես եղել է ավտոբուսում, և այժմ գտնվում է ժամանակավոր տեղակայման կետում»,- ասել է Կարլովը՝ հավելելով, որ այժմ քննարկվում է երկրորդ ժամանակավոր տեղակայման կետ բացելու հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել