Aravot.am-ը գրում է.

Այս գիշեր վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդները վերջերս պատասխանատվության էին ենթարկվել՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից: Մասնավորապես, վարորդներից մեկը վարչական պատասխանատվության էր ենթարկվել 2016թ. ապրիլին՝ ամրագոտին չկապելու համար:

Երկրորդ վարորդը տուգանվել էր Մոսկվայի տարածքում սահմանված արագությունը գերազանցելու համար: Ոստիկանությունից հայտնել են, որ Մոսկվայից Երևան երթուղին վարորդներին տրվել էր հոկտեմբերի 2-ին Երևանից: Ավտոբուսը պետք է շարժվեր Երևան-Թբիլիսի-Մոսկվա և Մոսկվա-Թբիլիսի Երևան երթուղով: Վթարը տեղի է ունեցել Բեսլանից ոչ հեռու՝ դաշնային մայրուղու վրա, որը լավ լուսավորված է:

Ոստիկանները նկատել են, որ ավտոբուսը բախվել է կայանած բեռնատարին: Նրանք կարծում են, որ առավոտյան ժամը 4-ին լուսավորված ճանապարհի վրա բեռնատարը չնկատել անհնար էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել