Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Նախորդ շաբաթավերջին Վրաստանում և Ռուսաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք պակաս կարևորություն «.ունեն մեզ համար, քան, ասենք, Վանաձորում և Գյումրիում տեղի ունեցած.ու դեռ շարունակվող հետընտրական գզվռտոցը։ Ու մինչ Վրաստանի ընտրությունների արդյունքները գեթ ինչ-որ չափով լուսաբանության կամ մեկնաբանության արժանացան հայկական մամուլի կողմից, մանավանդ որ այնտեղ 3 վրացահայեր պատգամավոր Էին ընտրվել, սակայն Պետդումայի ընտրությունները անտեսվեցին գրեթե ամբողջովին։

 

Այնինչ սկզբից ևեթ պարզ Էր, որ Ռուսաստանի առաջիկա՝ 2018 թ.ի նախագահական ընտրություններին ընդառաջ՜ խորհրդարանական ընտրությունները որքան կարևոր են նախագահ Վլադիմիր Պուտինի համար, որն այնքան ջանասիրությամբ մինչև ընտրությունները չեզոքացնում Էր իրեն ընդդիմադիր հոսանքներին և նախապատրաստում քաղաքական իր նոր Էլիտան, որը անկասկած առաջիկա 6-7 տարիներին լինելու այդ երկփ քաղաքական կրեմը, դրանից բխող բոլոր ստորոգելիներով։ Իսկ մենք այդ էլիտայում իսպառ բացակայում ենք։

 

Բոլորովին կարիք չկա մեր երկրի ու ողջ տարածաշրջանի համար Ռուսաստանի նշանակությունը բացատրելու, անկախ այդ երկփ նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքից։ Բացատրության կարիք չի զգում նաև նրա օրենսդիր ու գործադիր իշխանություններում հայկական ազդեցության, առնվազն ներկայության կարևորությունը Հայաստանի ու հայության համար։ Հետևաբար բնավ կարիք չկա նաև բացատրելու այդ իշխանություններում մեր բացակայության բացասական հետևանքները։

 

Ճիշտ է, այս անգամ էլ Պետդումայի պատգամավոր վերընտրվեց աշխարհահռչակ մեր հայրենակից, բևեռախույզ Արթուր Չիլինգարովը, որի հայանպաստ գործունեության քաշն ու կշիռը սակայն, գոնե ինձ համար, մնում է անծանոթ։ Խոսքը ազդեցիկ և արդյունավոր ներկայության մասին է, որն անշուշտ, ինչպես իշխանական բոլոր մակարդակներում, ենթադրում է կազմակերպված հավաքական աշխատանք, համապատասխան գումարներ և դրական փառասիրություն՜ գումարված անձնական հմայքին։

 

Մինչդեռ, շուրջ 3 միլիոն հաշվող ռուսաստանյան հայությունը գրեթե աննկատելի ներկայություն ունի Ռուսաստանի քաղաքական կյանքում՝ առաջին հերթին անկազմակերպվածության և երկրորդ՝ հայաշունչ չլինելու պատճառով։ Այս Երկու հատկանիշների բացակայությունը մեր մեղքն է ազգովին, գլխավորությամբ Ռուսաստանում գործող մեր տարբեր կազմակերպությունների. Հայ եկեղեցու և առաջին հերթին՝ մեր իշխանությունների»,–գրում է թերթը։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել