«Ինչպես հայտնի Է՝ այս տարվա հուլիսի 11-ին Ախալքալաքի Վաչիան գյուղում սպանվել Էին հայ ընտանիքի 4 անդամներ։ Սպանվածները Քաչոտյանների ընտանիքի անդամներն Էին՝ ընտանիքի 37-ամյա մայրը, 16 և 18-ամյա դուստրերը ու 5-ամյա որդին։ Սպանության հենց նույն օրը ձերբակալվել Էր զոհերի՝ 24-ամյա համագյուղացին՝ Նոդար Ակոպովը, որը սեպտեմբերի 5-ին ինքնասպանություն Էր գործել Գլդանիի բանտում։ Վերջինս, մինչ ինքնասպան լինելը, գրել Էր, որ հանցագործության դրդապատճառը եղել Է գումար գողանալը, և որ ինքը մենակ Է եղել։ Երեկ «Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան, որ Ակոպովի ինքնասպանությունից հետո գործը փակուղի Է մտել, և չի բացառվում, որ առաջիկայում գործի քննությունը կկասեցվի»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել