Tert.am-ը գրում է.

09.26

Քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրեց, որ վթարից տուժել է  22 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, որոնք անմիջապես հոսպիտալացվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ:

-----------------------

Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վնասվածքներ ստացել 27-ը:


Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ողբերգական ելքով ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 04:30-ին՝ «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին:


Ինչպես հայտնում է vesti.ru-ն, Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում զետեղված հաղորդագրությունում նշվում է, որ Mercedes մակնիշի ավտոբուսը, որում եղել է 52 հոգի, մեծ արագությամբ բախվել է Scania բեռնատարին: Ըստ նախնական տվյալների՝ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի մեղքով:


«Ըստ նախնական տվյալների՝ 4 մարդ մահացել է դեպքի վայրում»,-նշվում է Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:


Աղբյուրը հավելում է, որ այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջները, բժիշկներն ու իրավապահները, որոնք  փորձում են պարզել տեղի ուենցածի պատճառները:

 
Դեպքի վայրից տեսանյութը կարող եք դիտել այստեղ։













Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել