Ողբերգական ելքով ավտովթար է  տեղի է ունեցել ռուսական ժամանակով ժամը 04:30-ին՝ «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին:
Ինչպես հայտնում է vesti.ru-ն, Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում զետեղված հաղորդագրությունում նշվում է, որ Mercedes մակնիշի ավտոբուսը, որում եղել է 52 հոգի, մեծ արագությամբ բախվել է Scania բեռնատարին: Ըստ նախնական տվյալների՝ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի մեղքով:

Քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրեց, որ վթարից տուժել է  22 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, որոնք անմիջապես հոսպիտալացվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել