Որպես լրագրող պարտադիր պիտի մի բան փաստեմ՝ էս հանրահավաքին ավելի հեշտ ա աշխատել, քան 2008-ի հանրահավաքներին։ 2008-ին հրապարակում կար եսիմ որտեղից հայտնված, մեղմ ասած, անասունների ինչ–որ մասսա, որոնք կարային գային, ականջդ մտնեին, երբ բան էիր թելադրում խմբագրություն, ու մեկ էլ էդ անասուններին կարայիր տեսնեիր հարթակի մոտի «կենդանի շղթայում»։ Եթե ճիշտ եմ հիշում, Նիկոլը նույնիսկ ստիպված էր բողոքներից հետո հայտարարել, թե՝ մի խանգարեք լրագրողների աշխատանքին։ Հարթակ թողնում էին «կենդանի շղթայի» միջով անցնելուց հետո, ու էդ շղթայում չգիտես ինչու մի քանի անգամ հայտնվել էր հալալ ախպորս՝ այն ժամանակ անչափահաս դասարանցին ու էլի ինչ–որ էրեխեք։ Ավելորդ ա շեշտել, որ էդ ճիպիզնյակները իրանց ավելի շատ լրբություն էին թույլ տալիս, քան «երկրապահի» տղաները։ էս անգամ ուղղակի թոկ ա քաշած, որից էն կողմ մարդկանց խնդրում են չկանգնել (բացի լրագրողներից), ու չգիտես ինչի չեն անցնում էդ թոկի տակով ու վրայով։ Մի խոսքով, լրիվ հանգիստ վիճակ ա ու դզում ա, որ առանց էդ էլ խառը վիճակում ստիպված չես պատգամավոր ման գալ, որ քեզ թողնեն՝ հարմար տեղ կանգնես, ինչ ա թե ինչ–որ լակոտ իրան լավ տղա ա զգում։ Հուսով եմ` նույն ձև էլ կշարունակվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել