Image result for нардаран ашураԱպշերոնյան թերակղզում գտնվող Նարդարան ավանում հինգշաբթի երեկոյան շիա հավատացյալների աղոթքից առաջ հավանաբար Բաքվի բռնապետի անվտանգության կամ ոստիկանական ուժերի քաղաքացիական հագուստով անձինք տեղի շիա առաջնորդներից մեկին առաջարկել են այրել Հայաստանի դրոշը, որպեսզի գործողությունը տեսանկարահանվի և տարածվի համացանցում՝ իբր որպես ապացույց այն բանի, որ շիա հավատացյալները չեն ուղղորդվում հայկական կողմից:

Առաջարկին տրվել է ժխտողական պատասխան այն հիմնավորմամբ, որ այսօր նաև ադրբեջանական բազմաթիվ ռեսուրսներով տարածվել են Երևանի Կապույտ մզկիթում անցկացված Աշուրայի արարողության լուսանկարներ և տեսանյութեր, հետևաբար Հայաստանի դրոշն այրելու պարտադրանքը կարող է ավանի շիա հավատացյալների շրջանում առաջացնել լրացուցիչ դժգոհություն և ընդվզում Բաքվի վարչակարգի նկատմամբ, ինչից հետո հակահայկական ուղղվածության գործողության պահանջը վարչակարգի ներկայացուցիչների կողմից դադարեցվել է:

#մերպատասխանըՉեմբեռլենին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել