Tert.am-ը գրում է.

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության փոխատենապետ, հալեպահայ Վազգեն Մեսրոպյանը, ով ամենօրյա կապի մեջ է Սիրիայում ապրող իր բարեկամների և ծանոթների հետ, Tert.am-ի հետ զրույցում խոսելով սիրիահայերի ցանկությունների և նրանց անհրաժեշտությունների մասին՝ նշեց, որ իրականությունն այն է, որ սիրիահայերը ցանկանում են գալ Հայաստան:

«Եթե չեն ցանկանում գալ, ապա ինչո՞ւ են ամեն օր սիրիահայեր գալիս Հայաստան. ամեն օր 6-7 մարդ է գալիս: Չնայած հիմա իրավիճակը մի քիչ կայուն է, բայց ամեն րոպե վտանգ կա, պետք է նրանց տեղափոխել անվտանգ վայր»,- ասաց նա:

Ըստ Վազգեն Մեսրոպյանի՝ Սիրիայում ապրող հայերը ցանկանում են գալ, որոշ ժամանակ Հայաստանում խաղաղ ապրել, հետո գուցե վերադառնալ:

«Մարդիկ տարիներով ունեցվածք են կուտակել՝ տներ, խանութներ ունեն, իրենք կցանկանան նորից գնալ ու տեր կանգնել իրենց ունեցվածքին, չեն թողնելու դրանք,- նշեց նա,- ես էլ չեմ ցանկանում, որ մեր ամենալավ գաղութը վերանա: Չէ՛, դա ճիշտ չէ»:

Նա նշեց, որ այս ամենում ամենակարևորը տարբեր տեղերից Հալեպ ուղարկվող օգնությունը հասցեատերերին հասցնելն է։ «Ես նկատի չունեմ Հայաստանից ուղարկվածը: Խոսքը այն օգնությունների մասին, որոնք ուղարկվում են տարբեր երկրներից: Պետք է հասկանալ՝ սիրիահայերի համար այդքան հավաքվող օգնությունն ո՞ւր է գնում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դրանք ստանալուց հետո պարզ չէ, թե ինչպես են օգտագործվում այդ գումարները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել