Panorama.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր ելույթ ունեցավ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ու պատասխանեց խորհրդարանականների հարցերին։

Շտայնմայերն ասաց, որ այսօր առավոտյան Ստրասբուրգի փողոցներով անցնելով մի միտք ծագեց, որ անգամ պատկերացնելն անգամ զարմանալի է, որ  19-րդ դարում Ստրասբուրգը գտնվում էր ֆրանս-գերմանական հակամարտությունների ու 20-րդ դարի սարսափելի համաշխարհային պատերազմի սրտում։

«Սա հրաշք է, որ Գերմանիայի ԱԳ նախարարն այսօր այստեղ է՝ Եվրոպայի խորհրդում՝Ստրասբուրգում, որպես գործընկեր։ Եթե նայեք, թե ինչ է տեղի ունեցել անցյալում, ներառյալ Ստրասբուրգում, ապա ավելի հեշտությամբ կհասկանաք այսպիսի կառույցների զարգացման պատճառները, որոնք վճռական նշանակություն են ունեցել վերջին յոթ տասնամյակներում խաղաղության ստեղծման համար։ Սա շատ ավելի կարևոր է, քանի որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աշխարհը կարծեք բաժանվում է, որտեղ համաշխարհային կարգը վտանգի տակ է՝ պատերազմներով ու հակամարտություններով»,-ասաց Շտայնմայերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել