Картинки по запросу Կարեն ԿարապետյանԲարև Ձեզ, պարո՛ն Կարապետյան։
Հաշվի առնելով այն, որ Դուք այսօր խոսեցիք մամուլում քննարկվող թեմաների մասին, ինձ հույս տվեց, որ Դուք նաև հետաքրքրվում եք հասարակության կարծիքով և կարդում եք մամուլը, ու այդ պատճառով գրում եմ էս նամակը։
Շատ լավ եք անում, որ հանձնարարել եք՝ կրճատեն ԾԻԳ-երը ու, հիրավի, դա կարող է լինել բյուջեի զգալի տնտեսում, բայց այստեղ կա նաև կոպեկի հակառակ կողմը... Կրճատումները հանգեցնելու են գործազրկությունների։
Հաշվի առնելով այդ ու նաև, որ միգուցե երկու երնեկ մի տեղ կարա լինի՝ վստահ եմ, որ Դուք կհանձնարարեք զբաղվել նրանով, որ ԾԻԳ-երի որակյալ աշխատուժը չկորի ու տեղավորվի համապատասխան որակավորումներ ունեցող աշխատանքի։
Էսքանը։ Շնորհակալություն ։)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել