Картинки по запросу Ստվերային տնտեսությանԶարգացած երկրներից ստվերային գործունեությունը ամենաշատը տարածված է Արևմտյան Եվրոպայի երկրներում՝ մասնավորապես Շվեդիայում, Գերմանիայում, Ավստրիայում, իսկ ամենաքիչը` Ճապոնիայում և Շվեյցարիայում: Սա բացատրվում է նրանով, որ այս երկրներում առկա է խառը տնտեսություն, և մեծ է պետության միջամտությունը: Հարավային Եվրոպայի երկրներում և Ճապոնիայում ստվերային գործունեության սուբյեկտները վճարում են հարկեր թմրանյութերի վաճառքից, ավազակությունից և այլ ապօրինի գործունեությունից ստացված եկամուտներից:

ՀԲ կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում համաշխարահային ՀՆԱ-ի 35,5% գտնվում է ստվերում: Ստվերային տնտեսության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Վրաստանում: Այստեղ այդ ցուցանիշը կազմել է ՀՆԱ-ի 68,8%: Վրաստանին հաջորդում են Բոլիվիան (68,1%) և Ադրբեջանը (63,3%): Ըստ ՀԲ տվյալների՝ ՌԴ-ում ստվերում է գտնվում տնտեսության 48%-ը։ Այստեղ ստվերային ոլորտներ են հանդիսանում հատկապես առևտրի և ծառայությունների ոլորտը, ինչպես նաև սննդի արտադրությունը և գյուղատնտեսությունը:

Ստվերի ամենացածր մակարդակն ունեն Շվեյցարիան, ԱՄՆ-ը և Ավստրիան: Ճիշտ է, ստվերային տնտեսությունը ամենաքիչը Շվեյցարիայում է, սակայն պետք է նշեմ, որ վերջին տարիներին այդ ցուցանիշը բարձրանում է: Շվեյցարիայում շրջանառվող կանխիկ գումարի մոտ 67%-ը չունի տնտեսական հիմնավորոմ, և շատ տնտեսագետներ սա վերագրում են ստվերային տնտեսության առկայությանը:

Իսպանիայում ստվերային շրջանառությունը 2009 թվականին կազմել է մոտավորապես 205000 մլն եվրո կամ ՀՆԱ-ի 20%-ը: Իսպանիայում ստվերային հատվածում են գտնվում հիմնականում փոքր բիզնեսը, մանր կազմակերպությունները, զբոսաշրջությունը, անշարժ գույքի ոլորտը: Այստեղ գործում են բարձր հարկադրույքներ, ինչպես նաև բարձր է պարտադիր սոցիալական հատկացումների մակարդակը:

Ինչ վերաբերում է ՀՀ-ին, այստեղ, պաշտոնական տվյալների համաձայն, ստվերային տնտեսությունը տատանվում է 30-40%-ի սահմաններում, իսկ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում այս ցուցանիշը հասնում է մինչև 80%: ՀՀ-ում ստվերային բնույթ ունեն տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակները: Այստեղ նույնպես միակ նպատակը հարկային բեռի նվազեցումն է:

Ստվերի դեմ պայքարը բոլոր կառավարությունների առաջնահերթություններից է, նոր կառավարության համար ևս այն օրակարգային է լինելու, սակայն այս կառավարության դեպքում ստվերի կրճատմանն ուղված քայլերն առավել համակարգային բնույթ են կրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել