Lurer.com-ը գրում է.

The Walt Disney Company-ն նշել է այն տասը սկզբունքները, որոնցով պետք Է առաջնորդվի աղջիկը, որպեսզի ժամանակակից արքայադուստր համարվի: Այդ մասին հոկտեմբերի 12-ին գրել է The Guardian-ը:

Ընկերությունը պայմանների ցուցակը կազմել է գունագեղ գրառումների տեսքով, որոնք ստեղծել են բրիտանացի նկարչուհիներ Քեյթ Մորոսը, Ռոուզ Բլեյքը եւ Քեյթ Ֆորեսթերը: Disney-ի վարկածի համաձայն, արքայադուստրը պետք է հոգ տանի իր շրջապատի մասին, առողջ կենսակերպ վարի, մարդկանց չդատի նրանց արտաքին տեսքով, լինի ազնիվ եւ այնպիսի մարդ դառնա, որին կարելի է վստահել:

Գեղեցիկ սեռի այն ներկայացուցչուհիներին, որոնք ընդունում են արքայական տոհմի արժեքները, հորդորել են սովորել հավատալ իրենց, ուղղել սխալները, լինել կարեկից, հավատարիմ եւ երբեք չհանձնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել