Картинки по запросу կառավարության նիստ կարեն կարապետյանՑանկացած ժողովրդավար պետության համար չափազանց կարևոր է գերատեսչությունների աշխատանքների թափանցիկությունը: Սովորաբար կառույցների բաց աշխատանքներին նպատասում են բազմաթիվ գործոններ, որոնց մասին կարելի է անվերջ խոսել, սակայն ոչ պակաս կարևոր է ընդգծել լրատվամիջոցների դերն ու նշանակությունն այս գործում: Պետական մարմինները պետք է հաշվետու ու բաց աշխատեն ԶԼՄ-ների հետ, քանի որ հանրության և պետության միջև տեղեկատվական հիմնական կոմունիկացիան հանդիսանում են լրատվամիջոցները:

Այս համատեքստում կարևոր է ուշադրություն դարձնել կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետի հնչեցրած խոսքին: Գործադիրի ղեկավարը մասնավորապես նշել է. «Առաջարկում եմ բոլոր գերատեսչությունների ղեկավարներին մաքսիմալ թափանցիկ և բաց աշխատել մամուլի հետ, պարբերաբար հասարակությանը տեղակացնել մեր աշխատանքների մասին, որպեսզի նրանք տեղյակ լինեն՝ ինչ ենք անում, ինչի համար ենք անում և ուր ենք գնում»:

Թեման Հայաստանում մշտապես քննարկումների առիթ է եղել, ու, ենթադրում եմ, դեռ երկար կլինի: Թե ինչպիսի արդյունք կունենանք մենք ապագայում, ցույց կտա ժամանակը, բայց փաստենք, որ վարչապետի մակարդակով բարձրաձայնվում է լրատվամիջոցների հետ թափանցիկ աշխատանքի թեման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել