Բաղադրիչներ

  • պանիր ֆետա - 70 գր
  • հազարի թերթեր - 70 գր
  • վարունգ - 1 հատ
  • լոլիկ - 1 հատ
  • քացախ - ըստ ճաշակի
  • սամիթ - ըստ ճաշակի
  • աղ - ըստ ճաշակի
  • քունջութ - ըստ ճաշակի
  • պղպեղ սև - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

  1. Հազարի թերթերը լվանում ենք և միջին կտորներով կտրատում։ Վարունգը խոշոր խորանարդիկներով կտրատում ենք և լցնում հազարի թերթերի վրա։
    banjarexenayin-axcan-feta-panrov-2
  2. Լոլիկը միջին խորանարդիկներով կտրատում ենք և լցնում աղցանի մեջ։
    banjarexenayin-axcan-feta-panrov-3
  3. Ֆետա պանիրը մանր խորանարդիկներով կտրատում ենք և խառնում աղցանի հետ։ Ավելացնում ենք մանր կտրատված սամիթը և զգուշորեն խառնում ենք։ Աղցանի մեջ աղ և պղպեղ ենք անում և  քացախով և ձիթայուղով համեմում։ 1 պտղունց քունջութ ենք ավելացնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել