««Վանաձորում ակնկալում էինք ոչ թե 19, այլ ավելի շատ ձայն», հայտարարել Է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«ՉԻ» - Այս հայտարարությունը հիմնովին փոխում է Վանաձորի «ներքաղաքական կյանքի» օրակարգը։ Փաստորեն եթե մինչև հիմա միայն ընդդիմադիր երեք ուժերն էին փնտրում իրենց միջի չորս դավաճաններին, հիմա արդեն ՀՀԿ-ն էլ իր հերթին է միացել փնտրտուքին։ Սրանք երևի փնտրում են նրանց, ովքեր փողի կամ ճնշումների ազդեցության տակ խոստացել էին իրենց ձայնը տալ ՀՀԿ-ական թեկնածուին, բայց չեն տվել: Համաձայնվեք՝ իսկապես տհաճ միջադեպ է։ Ասենք՝ ՀՀԿ-ն ավագանու «ընդդիմադիր»   ներկայացուցիչներից   ութ հոգու փող էր տվել, բայց օգտվելով քվեարկության գաղտնիությունից՝ սրանցից միայն չորսն են մատուցել խոստացած ծառայությունը։ Մի խոսքով՝ ժամանակները փոխվել են։ Ոչ մեկին վստահել չի կարելի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել