%d0%ba%d0%baWnews.am-ը գրում է.

Կարծում եք քաշի կտրուկ աճը կարող է պայմանավորված լինել միայն շատ ուտելո՞վ, իզուր… Երբեմն դրան նպաստում են գործոններ, որոնք ոչ մի կերպ պայմանավորված չեն սննդի հետ։ Wnews.am-ը ներկայացնում է դրանցից ամենատարածվածները.

Միանգամից ասենք, որ սա չի վերաբերում այն դեպքերին, երբ դուք մի քանի ավելորդ կիլոգրամներ եք ձեռք բերել սթրեսի կամ արձակուրդին շատ ուտելու պատճառով։ Կխոսենք այն մասին, երբ նման ավելորդ կիլոգրամները հայտնաբերել եք՝ չփոխելով  սննդակարգն ու կյանքի ռիթմը։

1. Դաշտանային ցիկլի տատանում.

Սա, թերեւս, քաշի ավելացման ամենատարածված եւ բնական պատճառներից է։ Դա տեղի է ունենում օրգանիզմում հեղուկի, ճարպերի եւ միներալ աղերի կուտակման պատճառով։ Քաշը բնական ճանապարհով ավելանում է օվուլյացիայից հետո՝ այսինքն դաշտանային շրջանից 13-15 օր առաջ։ Նոր ցիկլի հետ ավելորդ կիլոգրամներն ինքըստինքյան հեռանում են։

Ի՞նչ անել. նախ պետք է բավարար չափով հեղուկ օգտագործել, որպեսզի խուսափեք այտուցներից ու օրգանիզմի ջրազրկումից։ Երկրորդ հերթին՝ չտրվել օրգանիզմի մեծ ախորժակին եւ ուտելու պահանջմունքին։ Եթե քաղցրի պահանջ ունեք, սննդակարգում ավելացրեք դանդաղ ածխաջրեր (վարսահատիկի փաթիլներ, հնդկացորեն եւ այլն)։ Կարելի է նաեւ «պաշտպանվել»՝ ուտելով մեղր, չրեր։ Մրգեր խորհուրդ չի տրվում ուտել ժամը  16:00-ից հետո։

2. Աղի սննդի չարաշահում.

Բարձր քանակությամբ աղ պարունակող սնունդը կարող է բերել քաշի ավելացման, քանի որ նպաստում է օրգանիմզում հեղուկի կուտակմանը, ինչն էլ իր հերթին բերում է քաշի ավելացման։ Այնպես որ երեկոյան թթու կաղամբի կամ վարունգի ընդունումը կարող է «վերածվել» ավելորդ կիլոգրամների։

Ինչ անել. կրճատել աղի ընդունումը եւ դարձնել օրական մինչեւ երկու գրամ. դիետոլոգների կարծիքով այսպիսին է օրական նորման։ Եթե այնուամենայնիվ ցանկանում եք թթու վարունգ կամ կաղամբ ուտել, կերեք մինչեւ կեսօր. եթե դրանք չարաշահեք  15.00-ից հետո, առավոտյան կարող եք քաշի ավելացում նկատել։

3. Դեղերի ընդունում.

Ձեզ մի քանի ավելորդ կիլոգրամներ կարող են «նվիրել» միգրենի դեմ դեղամիջոցները, հակադեպրեսանտները, դիաբետի, հիպերտոնիայի դեմ դեղերը, ինչպես նաեւ հորմաններ պարունակող միջոցները՝ այդ թվում հակաբեղմնավորիչները։

Ի դեպ, հաբերը տարբեր կերպ կարող են ազդել քաշի վրա։ Դրանցից ոմանք նպաստում են ախորժակի ավելացմանը, մյուսները՝ հեղուկի կուտակմանը, երրորդները բերում են քաշի ավելացման շնորհիվ ցածր ակտիվության եւ հոգնածության զգացողության։

Ինչ անել. դիմեք ձեզ բուժող բժշկին, հետեւեք սննդակարգին, շատ հեղուկ օգտագործեք՝ «խաբելով» ձեր ախորժակին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել