Image result for կարեն կարապետյանԴուք Կարեն Կարապետյանին, պետական մի քանի հաստիք կրճատելուց և գողությունների մասին ընդամենը անհասցե, վերացական հայտարարություններ անելուց զատ, այս ընթացքում որևէ այլ բան անելիս տեսա՞ք։ Մարդը, որն ուզում է իր անունը կապել երկրում դրական փոփոխությունների հետ, առնվազն պետք է՝ ա. վերանայեր նախորդ կառավարության որոշումները կամ տնտեսության այս կամ այն ոլորտին վերաբերող օրենսդրական նախագիծը, և բ. պետք է առաջարկեր սեփական տնտեսական քաղաքականությունը և պետք է հանրայնացներ այս նախագիծը, քանի որ պարտավոր է հանրությանն իրազեկել, թե ինչ է սպասվում իրեն։ Առանց այն էլ կործանվող տնտեսությամբ երկրում, վերջիվերջո, մի փոքրիկ հույսը կամ դրական փոփոխությունը կարող է մի քանի ընտանիքի ստիպել հրաժարվել ճամպրուկները կապելուց և երկիրը լքելուց։
Այս երկուսից, պարզվում է, և ոչ մեկը չի արվել։
Առաջին մասով՝ նոր կառավարության օրոք ընդունվեց աղմկալի և խնդրահարույց հարկային նոր օրենսգիրքը, որն օրակարգ էր բերվել նախորդ կառավարության կողմից։ Այս հարկային օրենսգիրքը ոչ այլ ինչ է, քան մահապատժի դատավճիռ մեր երկրում միջին խավի և փոքր ու միջին բիզնեսի համար, կամ էլ հայրենական տնտեսության մահախոսական։ Երկրորդ՝ աճուրդի է հանվել պետական գույքը՝ հրապարակի մասնաշենքերից մեկը, որպեսզի պետական բյուջե լցվի։ Մի՞թե սա հեռատես մենեջերի որոշում է․ բացի այն, որ հանրային սեփականությունը վաճառելն անօրինականություն է, այս մասնաշենքի վաճառքը չի ապահովելու պետական եկամուտների կայունություն։ Մի՞թե հեռատես և ազնիվ մենեջերը, ինչպես ինքն իրենց հռչակել է Կարեն Կարապետյանը, փոխանակ անբարեխիղճներին ստվերից դուրս բերելու և նրանցից գանձված հարկերով պետական բյուջեի եկամուտներն ապահովելու, կշարունակի փոշիացնել և՛ պետական գույքը, և՛ այդ գույքից ստացված եկամուտները։
Մոսկվայից ժամանած մեր ընկերը ավելի շատ է ձև է առանց բովանդակության, իսկ նրա՝ իբրև թե ինչ-որ բան անելու, կառավարությունում և լրատվական դաշտում արհեստական աժիոտաժներ ստեղծելն ավելի է ամրացնում արտագաղթելու մտադրություն ունեցողների մեջ ժամ առաջ Հայաստանը լքելու անհրաժեշտությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել