Իրականում մեր իշխանությունները սեփական վերարտադրությունը և հարատևությունը պահելու համար առաջնորդվում են չափազանց ստոր, բայց, միևնույն ժամանակ, խորամանկ և գործնականում արդյունավետորեն գործող մեխանիզմով։ Դա մեր երկրում ընդդիմադիր գործիչ և ընդդիմություն հասկացությունների որակազրկումն է։ Այս ողջ տարիների ընթացքում վիկտորդալաքյաններով, արթուրբաղդասարյաններով, նաիրազորհրաբյաններով, դաշնակցություններով նրանց հաջողվեց քաղաքական համակարգում այս շատ կարևոր օղակի նկատմամբ առաջացնել ժողովրդի նողկանքն ու անվստահությունը։
Այս մարդիկ որևէ կապ չունեն և չեն ունեցել «ընդդիմություն» բառի հետ, նրանք ընդամենը այս կամ այն քաղաքական իրավիճակում խաղացել են իրենց դերը իշխանությունների կողմից բեմադրված «ընդդիմություն-ընդդիմություն» կամ «պայքար-պայքար» կրկեսային ներկայացումներում։ Եվ, այնուամենայնիվ, ընդդիմադիր և ընդդիմություն հասկացություններն այս ծաղրածուներին հաջողվել է դարձնել փալաս և վատ ասոցիացիաներ առաջացնող եզրույթներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել