Չնայած նրան, որ Nokia-ն այլև հեռախոսներ չի արտադրում, բայց ժամանակին բարեխիղճ ֆինների պատրաստածներն աշխատում են առ այսօր: Եվ ոչ միայն աշխատում են, այլև կյանքեր են փրկում: 
Մի ամերիկացի զինվորական, ով ծառայություն էր անցկացնում Աֆղանստանում, համացանցում տեղադրել է այս լուսանկարները և շնորհակալություն հայտնել Nokia 301-ին՝ իր կյանքը փրկելու համար: 

Զինվորականների խումբը խաչաձև կրակի տակ է ընկել, և երիտասարդին բաժին հասած գնդակն այդպես էլ իր նպատակին չի հասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել