Картинки по запросу գնանկում2016-ի սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է 1,9 տոկոս գնանկում, իսկ սեպտեմբերին այս տարվա օգոստոսի նկատմամբ՝ 0,1 տոկոս գնաճ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների՝ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2016-ի սեպտեմբերին 2015-ի սեպտեմբերի համեմատ Հայաստանում սակագներն ավելացել են 1,4 տոկոսով, իսկ 2016-ի օգոստոսի համեմատ՝ 0,6 տոկոսով:

Սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված 0,6 տոկոս սակագների աճը մեծապես պայմանավորվել է բնակարանային-կոմունալ, հանգստի կազմակերպման և կրթության համակարգի ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 1,5 տոկոս, 1,6 տոկոս և 2 տոկոս հավելաճով: Հանրային սննդի ծառայությունների մակարդակը նշված ժամանակահատվածում աճել է 0,2 տոկոսով, կենցաղային բնույթի ծառայություններինը՝ 0,3 տոկոսով: Միաժամանակ, ՀՀ-ում արձանագրվել է տրանսպորտի՝ 1,5 տոկոս (պայմանավորված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի՝ 4,9 տոկոս նվազումով), մշակույթի ոլորտի՝ 1,4 տոկոս, բուժսպասարկման ծառայությունների՝ 0,1 տոկոս սակագների նվազում: Կապի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել