Image result for ազգային ժողովԴասեր հայրենի պառլամենտարիզմից

Վերջին օրերին քաղաքական դաշտում բավականին ակտուալ շրջանառվում էին ընդդիմության դերի, ինստիտուցիոնալ ընդդիմության կարևորության և, ընդհանրապես, ընդդիմության կարևորության մասին խոսակցությունները:
Մի քանի խոսքով ներկայացնեմ փոքր դրվագ պառլամանետական ընդդիմության ներգավվածությունից և գործունեությունից:

Երրորդ և չորրորդ գումարման ԱԺ-ում ամենակարևոր տարբերությունը ցանցում ընդդիմադիր կուսակցության պատգամավորների ներկայացուցչության չափն է: Ի տարբերություն երրորդ գումարման, որտեղ ընդդիմադիր կուսակցության պատգամավորներն ավելի շատ էին ներկայացված, չորրորդ գումարման ժամանակ նման պատգամավորների թիվն էապես նվազել է: Այս միտումը շարունակվել է և ավելի ընդգծվել հինգերորդ գումարման ընթացքում: Արդյունքում` քաղաքական էլիտան փոխակերպվել է բազմազան և համաձայնողական խմբից, որտեղ ընդդիմադիր և կոալիցիոն կուսակցությունների պատգամավորները, ինչպես նաև անկախ ներկայացուցիչները համագործակցել են պաշտոնական որոշումներ կայացնելու հարցում՝ անցում կատարելով դեպի գերիշխող կուսակցությունը (և նրա փոքր դաշնակից կուսակցությունը) ներկայացնող բացառիկ և փակ խմբի, որն իր հերթին սահմանափակում է քաղաքականության մշակման գործընթացը նույնիսկ նախորդ կոալիցիաների գործընկերների շրջանում:

Ընդդիմադիր պատգամավորները չորրոդ գումարման խորհրդարանում շատ ավելի փոքր ներկայացվածությամբ են հանդես եկել և հիմնականում դուրս մղվել ազդեցիկ, օրենքներ անցկացնելու ունակ պատգամավորների ցանկից: Միայն մեկ բացառությամբ՝ անկախ պատգամավորները նույնիսկ չեն եղել ցուցակի սկզբնամասում: Այս բացառությունը վերաբերում էր Վիկտոր Դալլաքյանին, ով կարողացել է լինել հինգ ամենաազդեցիկ պատգամավորներից մեկը երրորդ գումարման ընթացքում՝ չնայած այն հանգամանքին, որ նա ընդդիմադիր դաշինքի անդամ էր, սակայն չորրորդ գումարման ընթացքում նրա ազդեցությունն անկում ապրեց անգամ ընդդիմադիր կուսակցությունների շարքերը լքելու և որպես անկախ պատգամավոր հանդես գալու որոշումներից հետո:

Չորրորդ գումարման ժամանակ միայն իշխանական կուսակցությունների ԱԺ պատգամավորներ են զբաղեցրել լավագույն դիրքերն ամենաազդեցիկ պատգամավորների ցանկում: Այս խմբակցությունները ներկայացնող ԱԺ պատգամավորները միշտ չէ, որ ընտրվել են համամասնական ընտրակարգով: Հիմնական տարբերությունն այն է, որ ազդեցիկ մեծամասնական պատգամավորները, ովքեր հաճախ վերընտրվել են նույն շրջաններից, արդեն կուսակցության անդամներ են:

Հ.գ. Ֆորմալ պաշտոններ ունեցող ոչ բոլոր քաղաքական գործիչներն են հավասարապես ազդեցիկ քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել