Image result for Հայկական կոշիկՀայկական կոշիկի խանութ՝ Իրանում

Ներդրումային դաշտը խթանելու նպատակով պետությունները հաճախ մասնակցում են ցուցահանդեսների, էքսպոների կամ իրենք են հանդես գալիս կազմակերպչի դերում:

Օրերս Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի էր ունեցել
«Armenia Expo 2016» հայկական արտադրանքի և ծառայությունների ցուցահանդեսը: Այն նշանավորվեց ընկերությունների միջև մի շարք պայմանավորվածություններով:

Կառավարության կողմից արտահանմանն ուղղված այս տարվա միջոցառումների շրջանակներում ցուցահանդեսին մասնակցել են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը ներկայացնող 103 հայկական ընկերություններ: Հիշեցնեմ, որ նախապես դրանց թիվը չպետք է գերազանցեր 80-ը:

Բանակցությունները հիմնականում ծավալվել են օպտիկական սարքավորումների, կոշիկների, ոչ ալկոհոլային խմիչքների և շինանյութերի արտահանման շրջանակներում:

Ցուցահանդեսն արդեն իսկ տվել է իր առաջին «պտուղները»: Իրանում բացվելու է հայկական կոշիկի ֆիրմային խանութ: Առկա են նաև պայմանավորվածություններ բանկային ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել