Image result for aliyevԲաքվի բռնապետի վարչակարգը, թերևս, աշխարհի ամենահակասական իշխանություններից մեկն է:

Նման հակասականության ամենավառ օրինակներից մեկը վերջերս տարածված այն լրատվությունն էր, համաձայն որի՝ Ադրբեջանի զինված ուժերում արգելվում է մահմեդական աղոթք՝ նամազ անելը, մինչդեռ, միևնույն ժամանակ, Բաքվի բռնապետի վարչակարգը ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացված իր զինծառայողներին պաշտոնական մակարդակում բնորոշում է մահմեդականության մեջ անթաքույց կրոնական լիցք պարունակող արաբական ծագման «շահիդ», բառացիորեն՝ «հավատի վկա, մարիտիրոս, նահատակ» եզրով:

Համաձայն մահմեդականության հիմքը կազմող շաիրաթի կանոնների՝ աղոթքը կամ նամազը համարվում է այս կրոնի հինգ հիմնասյուներից մեկը, հետևաբար՝ չաղոթող անձն ընդհանրապես չի կարող համարվել մահմեդական, իսկ մահմեդական չեղող անձը, բնականաբար, չի կարող լինել մահմեդական հավատի վկա՝ «շահիդ»:

Ըստ էության՝ ստացվում է, որ նամազի արգելքի պայմաններում նույնիսկ հենց Բաքվի բռնապետի կողմից «շահիդ» հռչակվողներն էլ կեղծ են, ինչպես գրեթե ամեն ինչ Ադրբեջան հորջորջվող արհեստական կառույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել