Image result for արցախԵրբ անընդհատ հասարակությունը կամ փորձագիտական շրջանակները մտահոգություն են հայտնում տարածքային զիջումների մասին, ինձ համար չափազանց անհասկանալի է հակառակ կողմի արձագանքն ու որակավորումները, թե այս ամենն արհեստածին խուճապ է և իբր շահարկվում է իշխանության դեմ։ Բայց, կարծեմ, հենց այդ նույն իշխանությունն է այսքան տարի բանակցային գործընթացում քննարկել 5 շրջանները Ադրբեջանին հաձնելու հարցը։ Սա է, այլ բան չի եղել բանակցային սեղանին, և եթե տեսականորեն այս իշխանությունը համաձայն է եղել տարածքներ տալուն, ուրեմն՝ ինչպե՞ս կարող է Արցախյան հարցի լուծման այս տարբերակը ինչ-ինչ փորձագետների կամ ընդդիմադիրների մոնիպուլյացիայի արդյունքը լինել։ Եվ վերջապես, ինչու՞ չպետք է հասարակությունը մտահոգություն հայտնի այս ուղղությամբ, երբ չորս կողմից մեզ դա են պարտադրում, իսկ մեր իշխանությունը համաձայն է այդ տարբերակի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել