Картинки по запросу

Առողջ ապրելակերպ, ճիշտ սնուցում և կանոնավոր մարզանքներ. ահա նյութափոխանակությունը բնական եղանակով կարգավորելու գործոնները։
Հեշտ ու ճիշտ կերպով նիհարելու խորհուրդներ եմ տալիս։

Առավոտյան նախաճաշ

Նյութափոխանակությունն ակտիվ չի լինում, քանի որ մեր օրգանիզմը քնած է լինում։ Վաղ առավոտյան նախաճաշելը լավագույն միջոցն է նյութափոխանակությունն ակտիվացնելու համար գիշերային հանգստից հետո։

Մարզանք

Պետք է հաճախակի ու կարճատև մարզանքներ անել, ինչպես նաև քայլել նյութափոխանակությունը կարգավորելու համար։

Սպիտակուցներ

Պետք է սպիտակուցներով հագեցած սնունդ ընդունել։

Կալցիում և վիտամին D
Կարցիումն ու վիտամին D ն անհրաժեշտ են նյութափոխանակության ակտիվության համար։

Սառը ցնցուղ

Առավոտյան սառը ցնցուղը ևս նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը։

Սնվել հաճախակի

Այլևս պետք չէ ճաշելու ժամերը բաց թողնել։ Խորհուրդ է տրվում օրական սնվել 3 անգամ՝ 2 միջանկյալ ուտեստների հետ մեկտեղ, կարգավորելու համար նյութափոխանակության ակտիվ գործընթացը։
Երկարատև ընդմիջումը ուտելու ժամերի միջև հակառակ ազդեցություն է ունենում՝ դանդաղեցնելով նյութափոխանակությունը։

Ընդունել առողջ սնունդ

Պետք է խուսափել վերամշակված սննդից, որոնք դժվար են մարսվում։ Փոխարենը կարելի է ավելի շատ միրգ, բանջարեղեն և ձավարեղեն օգտագործել։

Ջրի մակարդակը

Չպետ է թույլ տալ, որ օրգանիզմը ջրազրկվի, ջրի ճիշտ ու բավարար օգտագործումը կարգավորում է նյութափոխանակությունը։

Բավարար քունը

Քնի կրճատումը բացասաբար է ազդում նյութափոխանակության վրա։ Անհրաժեշտ է բավականաչափ քնել օրվա ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել