բացել լրահոսը
10.10.2016  17:30

Էդմոնը խաբվեց դեռահասի պես

Anushik Abgaryan

Картинки по запросу էդմոն մարուքյանՎերջին շրջանում հանրության ուշադրությունը սևեռվել էր ՏԻՄ ընտրությունների վրա: Առավել մեծ հետաքրքրություն էր առաջացել Վանաձորի նկատմամբ, որտեղ իշխանությունը ավագանու մանդատների թվով փաստացի զիջում էր ընդդիմությանը:

Հանրային-քաղաքական դաշտում կարծիքները բաժանվել էին երկու խմբի: Մի մասը կարծում էր, որ Լուսավոր Հայաստանը ճիշտ քայլ է անում՝ կոալիցիայի մեջ մտնելով ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի հետ, իսկ մյուսներն էլ վստահ էին, որ այս դաշինքը ոչնչի չի հասնելու: Ընդդիմությունն ուներ 18 մանդատ, իսկ իշխանությունը՝ 15: Այսօր քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, ով կարողացավ 19 ձայն հավաքել ավագանու նիստին:

Այս պահին հաստատ մի բան կարելի է ֆիքսել՝ ընդդիմության սուպերդաշինքին անդամակցած ինչ-որ կուսակցություն կամ գուցե նաև կուսակցություններ քվեարկել են իշխանության օգտին:
Ինչևէ... Վանաձորի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դիրքորոշումը հստակ էր: Վերջիններս նշում էին, որ իշխանության արբանյակ կառույցների հետ դաշինք կազմելը ոչ միայն անընդունելի է, այլ նաև լի է անկանխատեսելի հետևանքներով: Այսօր փաստացի տեղի ունեցավ իշխանության ու ընդդիմության հերթական քաղաքական առևտուրը:
Ի՞նչ էր ակնկալում Էդմոն Մարուքյանը: Գլոբալ առումով՝ Բարգավաճ Հայաստանի և ՕԵԿ-ի հետ համագործակցությունը դժվար թե բերեր դրական արդյուքների: Մի՞թե Լուսավոր Հայաստանի անդամները չէին հաշվարկել, որ մեջքից կարող են հարվածել: Արդյոք այս դաշիքն արդարացնելու՞ էր իրեն, և ՀՀԿ-ի կողմից համակարգվող երկու ուժեր խոսելու՞ էին ինչ-որ Լուսավոր Հայաստանի կամ Մարուքյան եղբայրների շահերից:

Փաստենք հետևյալը. Էդմոն Մարուքյանին «քցել են» գործընկերները: Հիմա բոլորը ամենաբարձր մակարդակով գրեթե երդվում են, որ քվեարկել են Քրիստ Մարուքյանի օգտին, սակայն պարզ է՝ ոչ մեկ չէր էլ պատրաստվում խոստովաներ, որ հերթական անգամ առևտրի մեջ է մտել իշխանության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 685 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝