Վանաձորում հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ձևավորված նորընտիր ավագանու անդրանիկ նիստին այսօր թեժ մթնոլորտում, ավագանու անդամների փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների 19։14 հարաբերակցությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը (ՀՀԿ): Հիշեցնենք, որ շաբաթ օրը Վանաձորի Լոռի TV-ում ստորագրվեց «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համագործակցության հուշագիր, որի կետերից մեկը Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ԼՀ ավագանու ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու մասին է: Հիշեցնենք նաև, որ Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝ 10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել