Image result for բհկ օեկՆորից եմ գրում` ԲՀԿ-ն և Օրինաց երկիրն օրեր առաջ ԱԺ-ում կողմ են քվեարկել Մուկուչյանի ԿԸՀ հանձնաժողովի անդամությանը ու լավ էլ իմացել են, թե հետո ինչ է լինելու մասնավորապես Վանաձորում և Գյումրիում:
Հիմա էլ թատրոն են սարքում, թե այդ քաղաքների ավագանու որոշ անդամներին ՀՀԿ-ն վերբովկա է արել: ՀՀԿ-ն ոչ մի բան էլ չի արել առանց իրենց իմացության, ընդամենն այդ կուսակցությունները թատրոն են սարքում իրենց արդարացնելու համար:
Պարզ առևտուր է գնացել:
Այս կլոունադան անհույս հիմարների համար է: Իրենք ընդամենը ընդդիմադիրների պոզա են պահում, որ 2017-ին այդ անհույս հիմարներին համոզեն գնալ ընտրությունների և իրենց՝ որպես ընդդիմադիրների` այն էլ որպես տուժած, ձայն տան: Այլ ձևով չեն կարող հիմնավորել ՀՀԿ-ի հետ նախօրոք ունեցած պայմանավորվածությունն, ինչն արտահայտվել է ԿԸՀ-ի անդամների ԱԺ քվեարկությամբ:
Իսկ եթե այս ամենին իրոք հավատացող կա, ուրեմն՝ պետք է արձագանքենք, որ Հայաստանը բաղկացած է երկու մեծամասնություններից` կեղծարարներից և, կներեք, լոխերից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել