Առաջին անգամ «ռեժիմը խուճապի մեջ է» հայտնի արտահայտությունը համապատասխանում է առկա իրավիճակին․ ՀՀԿ-ի՝ Վանաձորի թեկնածուն ոչ մի կերպ չի համակերպվում եղելության հետ և տղամարդկություն չունի իր պարտությունն ընդունելու համար։
Այս պահին Վանաձորում թեժ է․ քաղաքապետի պաշտոնի համար պայքարող ՀՀԿ-ի թեկնածուն ընտրությունների արդյունքում ունի 13 մանդատ, գումարած ՀՅԴ-ի երկու մանդատը՝ միասին 15, իսկ Լուսավոր Հայաստանն ունի 10, գումարած ՕԵԿ-ի 5 և ԲՀԿ-ի 3 մանդատը՝ միասին 18, քանի որ նախօրեին այս ուժերի միջև համագործակցության և ԼՀ-ի թեկնածուին աջակցելու հուշագիր է ստորագրվել։
Սա մեծ խուճապի մեջ է գցել ՀՀԿ-ին, որի միակ հույսն, ինչպես միշտ, խարդախությունն է։ Իհարկե, հաշվի առնելով այս պահին ներկա լարված մթնոլորտը՝ Վանաձորի քաղաքապետարանում դժվար էլ ընդունվի ԼՀ-ի, ՕԵԿ-ի, և ԲՀԿ-ի՝ բաց քվեարկություն անցկացնելու առաջարկը, քանի որ դա վերջնականապես կամրագրի ՀՀԿ-ական թեկնածուի պարտությունը։ Փակ քվեարկության պարագայում շատ հնարավոր է՝ ՀՀԿ-ի կողմից ՕԵԿ-ի կամ ԲՀԿ-ի այս կամ այն ներկայացուցչի վրա ճնշումների կամ կուլիսներում նրանց հետ նախօրեին ձեռք բերված համաձայնությունների և մութ գործարքների արդյունքում, որոնց մասին, ի դեպ, մամուլում տասնյակ լուրեր շրջանառվեցին, ՀՀԿ-ն կարողանա կորզել իրեն ահրաժեշտ ձայները։ Իսկ բաց քվեարկության պարագայում ՕԵԿ-ից կամ ԲՀԿ-ից նրանք, ովքեր նույնիսկ նման պայմանավորվածություններ են ձեռք բերել ՀՀԿ-ականների հետ, «երես չեն ունենա» նման բան անելու և կբացահայտվեն իրենց ողջ քաղաքական անբարոյականությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել