Image result for տնտեսությունԿանխատեսումնե՞ր, թե՞ ցանկություններ

Համաշխարհային տնտեսության մարտահրավերներն իրենց ազդեցությունն են թողնում երկրների տնտեսական զարգացման, աճի և ակտիվության վրա:

Խոսելով հաջորդ տարվա պետական բյուջեի մասին՝ պետք է արձանագրել, որ պետությունն ակնկալում է հասնել 3,2 տոկոսանոց աճի: Հիշեցնենք, որ այս տարվա համար պլանավորված է 2,2 տոկոս տնտեսական աճ, սակայն իրավիճակը հուշում է այն մասին, որ այն կլինի սպասվածից 0.2 տոկոսով ավել:

Փորձենք հասկանալ, թե որոնք են ավելի բարձր տնտեսական աճի նախադրյալները:

Որոշ կանխատեսումների համաձայն՝ հաջորդ տարի Ռուսաստանը կբարելավի իր տնտեսությունը, ինչը չի կարող իր ազդեցությունը չունենալ մեր երկրի վրա: Խոսքը գնում է հայկական ապրանքների սպառման շուկաների, ինչպես նաև տրանսֆերների մասին:

Հաշվի առնելով արդյունաբերության դերը ՀՀ տնտեսությունում՝ ապա պղնձի միջազգային գների բարձրացումը նույնպես առանցքային գործոն պետք է ծառայի առաջընթացի համար: Օրինակ՝ այս տարվա համար կանխատեսվող 5 տոկոսանոց աճի փոխարեն ակնկալվում է տարին ավարտել 5,5 տոկոսի սահմաններում։

Առաջխաղացումը հնարավոր չէ ապահովել առանց ներքին գործընթացների կարգավորման: Պետության կողմից խթանվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունը պետք է իր «խոսքն» ասի տարեվերջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել