Image result for հհկԱյս ՏԻՄ ընտրություններն, անկախ իրենց արդյունքներից, մի շարք շատ կարևոր իրողություններ արձանագրեցին առաջին հերթին մեր հասարակության համար, որ յուրաքանչյուր ընտրությունում ՀՀԿ-ի անսասան դիրքերի մասին խոսակցություններն ընդամենը դատարկաբանություն են, քանի որ երկիրը կատարյալ ձախողման տարած կուսակցությունը ոչ միայն չի կարող ժողովրդական համակրանք վայելել և այդպես հաղթել ընտրությունները, այլ նաև նրա հիմքերը բավականաչափ խարխլված են, իսկ քրեական-թաղային տարրերը, որին ապավինում էր այս կուսակցությունը, գնալով կորցնում են իրենց երբեմնի դերն ու նշանակությունը և, առհասարակ, հավակնությունները հեղինակություն լինելու։
Կարճ ասած՝ ՀՀԿ-ին հնարավոր է հաղթել նաև ընտրություններով, և այստեղ ընտրողների դերը քաղաքական ուժերին հավասար մեծ է, իսկ ՀՀԿ-ականների պնդումներին, թե առաջատար ուժ են, պետք չէ հավատալ, ինչպես որ այսքան տարի չենք հավատացել, որ այս կուսակցությունը որևէ լավ բանի է ընդունակ։
Երկրորդ՝ այս ընտրությունները հատկապես նոր ձևավորված և քաղաքական վիճելի կենսագրություն չունեցող կուսակցություններին հստակ ազդակ էր, որ սեփական սխալները խոստովանելու, ծրագրերն ու որոշումները վերանայելու և սեփական ուժերը ճիշտ գնահատելու դեպքում կարող են հասնել զգալի արդյունքի։
Ուստի, չնայած բազամաթիվ ընտրախախտումներին, ընտրական գործընթացներում նկատված այս մթնոլորտի փոփոխությունն ու նոր, դրական իրողությունները պետք է հաշվի առնել և իրացնել գալիք ընտրություններում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել