Image result for isis syriaՄինչ միջազգային հանրության ուշադրությունը շարունակում է կենտրոնացած մնալ Հալեպ քաղաքում ծավալվող ռազմական գործընթացների վրա, ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում նաև սիրիական մարտադաշտի այլ ճակատներում:

Մասնավորապես, սիրիական ընդդիմադիր մի շարք աղբյուրների հավաստմամբ՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Հալեպ նահանգի արևելքում՝ սիրիա-թուրքական սահմանի մերձակայքում, հակահարձակման է անցել Անկարայի ռազմական աջակցությունը վայելող սիրիական հակակառավարական մի շարք խմբավորումների դեմ՝ խափանելով նրանց առաջխաղացումն իսլամականների համար խորհրդանշական կարևորություն ունեցող և առանցքային ռազմական հենակետ հանդիսացող Դաբիկ (այստեղ է տեղի ունենալու խաչակիրների և մահմեդականների բանակների միջև վճռորոշ ճակատամարտի) բնակավայրի ուղղությամբ: Հոկտեմբերի 7-ի գիշերը նախաձեռնված հանկարծակի հարձակման արդյունքում ԻՊ-ին հաջողվել է ընդդիմադիրներից վերագրավել Դաբիկից արևելք մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ախթարին քաղաքը, և շարժվել դեպի Թուրքման Բարիհ:

Հալեպի արևելքում ծավալվող ռազմական գործողություններն, ահաբեկչական կառույցի դեմ նախաձեռնված հարձակումների ծանր ընթացքը հերթական անգամ հավաստում են այն իրողությունը, թե որքան բարդ է լինելու սիրիական որոշ ընդդիմադիր խմբավորումների ներուժով, առանց «Քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) մասնակցության, հաղթանակ արձանագրել ԻՊ-ի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել