Image result for выборы в грузииՀոկտեմբերի 2-ին մեր հանրապետության մի քանի մարզերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, այդ թվում նաև՝ Գյումրու ավագանու ընտրություններ, որն իր շարքերից պետք է իբրև թե ընտրեր քաղաքապետ, իսկ Վրաստանում էլ երեկ տեղի ունեցան օրենսդիր մարմնի, այսինքն՝ պառլամենտի ընտրություններ: Վրացական օրենսդիր մարմնի ընտրություններն անցկացվում են և՛ համամասնական, և՛ մեծամասնական ընտրակարգով: Արդյունքում պարզվեց, որ մեծամասնական ընտրատարածքների ՄԵԾ մասում անցկացվելու է երկրորդ փուլ, քանի որ Վրաստանում պատգամավորը պետք է ստանա իր ընտրատարածքում ընտրությանը մասնակցած ընտրողների ձայների 50%+1 ձայնը, որպեսզի ներկայացնի ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԻ շահերը օրենսդիր մարմնում:
Զարմանալի միամիտ ազգ են այս վրացիները և հատկապես միլիարդատեր Իվանիշվիլին: Չեն սիրում մեր «օրենք գրողներից» աճպարարություն սովորել: Օրինակ, թե ինչպես պարտված թեկնածուին շնորհել հաղթանակ ու այդ լկտիությունը բացատրել օրենքով: Իվանիշվիլին պատրաստ է երկրորդ փուլ անցկացնել նույնիսկ այն դեպքում, երբ իր կուսակիցը հավաքել է 49, 9%: Իսկ մեզ մոտ քաղաքապետ կարելի է ընտրվել 34%-ով: Հետո էլ բոնուսներով և սուպերբոնուսներով հաղթանակ շնորհել և փորձել համոզել չհամոզվող հասարակությանը, որ նա՝ պարտված թեկնածուն, հաղթել է:
Մի բանում նախանձում եմ վրացիներին. նրանք չունեն սեփական ժողովրդին չհարգող «օրենքներ» գրողներ: Գոնե ձևական կողմը պահպանում են՝ 50%+1 ձայն, որ հաղթանակած թեկնածուն էլ իրեն հաղթող զգա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել