Картинки по запросу ընտրությունԱնվավեր քվեաթերթիկներով կարող էին խմբակցություններ ձևավորել

34-րդ ընտրատարածքային հանձնաժողովն ակնհայտ անորոշ ու անհասկանալի քվեարկությամբ իբրև որոշում կայացրեց:
Օրենքով սահմանված նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող գյումրեցիները "ամոթ" և նմանատիպ այլ վանկարկումներով արձագանքեցին որոշմանը:
Ժողովուրդը հակադարձում է, որ մաթեմատիկական և իրավական տրամաբանությանը հակասող որոշմամբ Բալասանյան դաշինքին է տրվում ավագանու 17 մանդատ, որով արհեստական մեծամասնություն է ձևավորվում:
Սահմանված իրավունքով հանձնաժողովից պահանջեցին ներկայացնել հանձնաժողովի բոլոր կայացրած արձանագրությունները, որոնք ընտրության ամբողջ գործընթացում ֆիքսվել էին:
Գլխավոր զավեշտը` ընտրություններին մասնակցել են 10 կուսակցություն և մեկ դաշինք, իսկ վերջնահաշվարկի արդյունքում անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը գերազանցում է 6%-ի շեմը, որը, ինչպես կարող էր վավեր քվեների տեսքով բաշխվեր մասնակից այլ կուսակցությունների միջև, այնպես էլ կարող էր անգամ մի քանի խմբակցություն ձևավորվեր:
Այդ դեպքում վստահեցնում եմ, որ պատկերը լրիվ այլ էր լինելու Գյումրիում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել