Картинки по запросу ԱլիևՈվքե՞ր են ստիպում Ալիևին ճանաչել Արցախի անկախությունը.

Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ հայ-ադրբեջանական մարտերի ժամանակ, անկախ ամեն ինչից, Ադրբեջանը ավելի շատ վնասներ է կրում, քան մենք: Ադրբեջանի տնտնեսության հիմնական աղբյուրը նավթն է, դրանով նա գործարքների մեջ է տարբեր երկրների տարբեր ֆիրմաների հետ: Այդ ֆիրմաների հաշվին է լցվում Ադրբեջանի բյուջեն ու Ալիևի ընտանիքի գրպանը:

Այդ ֆիրմաներն ունեն լավ հեղինակություն ու կարող են ազդել տարբեր երկրների ներքին և արտաքին քաղաքականության վրա: Հավատացեք՝ ոչ մի երկրի ձեռք չի տալիս բիզնես անել մի այնպիսի երկրի հետ, որը պատերազմի մեջ է, այսինքն՝ ամեն օր կարող է ինչ-որ իրավիճակ փոխվել, ու դա համարվում է ռիսկային գործարք: Ադրբեջանը փաստացի հանդիսանում է ռիսկային գործընկեր:

Ադրբեջանի հետ բիզնես կապերի մեջ գտնվող երկրները կարող են ստիպել Ալիևին, որպեսզի նա դադարեցնի իր ահաբեկչական գործողությունները, քանի որ դա վնասում է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլ նաև այլ երկրների բյուջեին: Իհարկե, այդ երկրներին չի հետաքրքրում, թե Արցախը ում կմնա, նրանց միակ նպատակը բիզնեսը ռիսկային գոտուց տեղափոխելն է ոչ ռիսկային գոտի: Իսկ Ալիևը հաստատ պետք է հաշվի առնի այդ խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել